«Փաստը» գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ի լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Թերթի տեղեկություններով` Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ պետբյուջեում և պահուստային ֆոնդում կան լուրջ խնդիրներ: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը: Այս, ինչպես սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում բացերը լրացնելու համար են վերցվում, որ ժամանակին բազմիցս քննադատել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: