Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ավարտել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը և չի բացառել, որ Անկարան կարող է հետագայում դիտարկել նաև S-500 համակարգերի գնման հնարավորությունը: Թուրքիայի նախագահը 24 TV-ի եթերում ասել է. «S-400-ի գնման հարցն արդեն փակված է, մենք չենք հրաժարվելու այդ գործարքից, ավելին` Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք նաև այն համատեղ արտադրելու հնարավորության մասին: Չի բացառվում, որ S-400-ից հետո մենք կդիտարկենք նաև S-500-ների մատակարարման հարցը»,- նշել է նա: