Երևանում հանրային տրանսպորտի վարորդները գործադուլ են անում: Նրանք բողոքում են աշխատանքի պայմաններից: Երևանի քաղաքապետարանը հաստատել է գործադուլի տեղեկությունը: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է. «Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»։ Խնդիրը կարգավորելու համար վարորդների մոտ է գնացել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: