ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական ավիաընկերությունը կմտնի հայկական շուկա

Եվրոպական ավիաընկերությունը կմտնի հայկական շուկա
07.03.2019 | 14:56

«Ժողովուրդը» գրում է. «Եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Մեր տեղեկություններով` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի Դուբլինում բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:

Հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները. այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից: «Ryanair» ընկերության մուտքը հնարավորություն Է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից Հայաստան` առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: «Ryanair» ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ՚:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ