ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Վրացական երազանք»-ում կտրուկ փոփոխություններ են ակնկալվում

«Վրացական երազանք»-ում կտրուկ փոփոխություններ են ակնկալվում
07.03.2019 | 21:56

Վրաստանի իշխող կուսակցության ներսում կտրուկ փոփոխություններ են սպասվում, որ քաղաքագետները կապում են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վերադարձի հետ: Նա վերադարձել է քաղաքականություն և նշանակվել «Վրացական երազանք»-ի քաղաքական քարտուղար:


Ղարիբաշվիլիի վերադարձը շատերի համար նույնքան անսպասելի էր և անտրամաբանական, որքան հրաժարականն ու հրաժեշտը քաղաքական գործունեությանը: «Նա կուսակցությունը ավելի ուժեղ կդարձնի», - ողջունելով Ղարիբաշվիլիի վերադարձը՝ հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: 2015-ին կառավարությունից հեռանալիս Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե այդ քայլով հետևում է Բիձինա Իվանիշվիլիի աննախադեպ օրինակին, որ վարչապետության ամենաեռուն ժամանակաշրջանում որոշեց հրաժարական տալ: «Մեռած ոգիների վերակենդանացում», - այսպես է արձագանքել Ղարիբաշվիլիի վերադարձին ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը: Նախկին վարչապետի վերադարձը, ինչպես նշում են ընդդիմախոսները, հազիվ թե փրկի ծանր օրեր ապրող «Վրացական երազանք»-ին, որը կորցրել է սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում ու հայտնվել պառակտման եզրին: Իշխող կուսակցությունը լքում են ազդեցիկ պատգամավորները՝ Էկա Բեսելիայի գլխավորությամբ, որպես պատճառ մատնանշելով դատական համակարգի փոփոխությունները, մասնավորապես՝ պատգամավորների հաստատմանը ներկայացված դատավորների 10 թեկնածուների ցանկը: Իշխող կուսակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ են այդ թեկնածուներից մի քանիսին, որ աշխատել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք և կատարել նրա քաղաքական պատվերները:


Վրաց փորձագետներից շատերի համոզմամբ՝ դատական համակարգի խնդիրները պատրվակ էին «Վրացական երազանք»-ը լքողների համար: Նրանք կարծում են, որ Բիձինա Իվանիշվիլին վերադասավորումներ է անում 2020-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մասնավորապես «բաժանում և իշխում է» կամ վերահսկվող գրպանային ընդդիմություն է փորձում ստեղծել: Թե որն է այս գործընթացներում Ղարիբաշվիլիի դերակատարությունը՝ վրաց քաղաքագետները դժվարանում են միանշանակ պատասխանել: Վրացական սոցցանցերը վերհիշում են նախկին վարչապետի պաշտոնավարումը` միլիարդատեր քաղաքական առաջնորդին անընդհատ շնորհակալություն հայտնելուց մինչև ընդդիմախոսներին արհամարհելու սովորությունը և, իհարկե, նրա և երկրի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի միջև առճակատումը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ