ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան պատրաստվում է ապահով երկրների շարքում դասել ևս 10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

Գերմանիան պատրաստվում է ապահով երկրների շարքում դասել ևս 10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը
07.03.2019 | 21:57

Գերմանիան դիտարկում է ևս 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, ապահով երկրների շարքում դասելու հարցը, որ նվազագույնի կհասցնի այդ պետությունների քաղաքացիների՝ Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը, և նրանք դժվար թե կարողանան խուսափել վտարվելու վտանգից` հաղորդում է DPA գործակալությունը` վկայակոչելով ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակին: 10 երկրների շարքում, Հայաստանից բացի, հետխորհրդային երկրներից ընդգրկված են Վրաստանը և Մոլդովան: Ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիների փախստականի կարգավիճակ հայցող դիմումների 5 տոկոսից քիչն է դրական պատասխան ստանում, DPA-ին ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը: Ապահով երկրների քաղաքացիների` փախստականի կարգավիճակ հայցող դիմումների քննարկման կարգն արագացվել է, իսկ նրանց վտարելու գործընթացը՝ դյուրացվել: Բեռլինի կողմից ապահով ճանաչվող երկրների ներկայիս ցանկում ընդգրկված են ԵՄ անդամ երկրներն ու մի քանի այլ պետություններ՝ Ալբանիան, Գանան, Սենեգալը, նախկին Հարավսլավիայի այն երկրները, որոնք դեռ ԵՄ անդամ չեն:

Բացառություններ լինելու են, բայց Գերմանիայում փախստականի կարգավիճակ կարող են ստանալ սահմանափակ դեպքերում՝ քաղաքական ապաստան է տրվում, կամ պաշտպանություն՝ Ժնևի Փախստականների կոնվենցիայի ներքո, որը սովորաբար վերաբերում է քաղաքացիական պատերազմների փախստականներին ու լրացուցիչ պաշտպանությանը: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ Գերմանիայում կարող են մնալ բուժվելու նպատակով, բայց փախստականի կարգավիճակ ստանալու նրանց դիմումներին ընթացք չի տրվի: Ապահով երկրների ցանկն ընդլայնելու քաղաքական որոշման հիմքում ընկած է կանցլեր Անգելա Մերկելի կենտրոնամետ պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կոալիցիոն համաձայնությունը, որտեղ միգրանտների հարցում ավելի կոշտ քաղաքականություն է դրսևորվել, քան նախկին համաձայնությունների դեպքում:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ