ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վազգեն Սարգսյանի հոբելյանը նշանավորվեց նրա կյանքի դրվագները ներկայացնող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով

Վազգեն Սարգսյանի հոբելյանը նշանավորվեց նրա կյանքի դրվագները ներկայացնող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով
07.03.2019 | 22:10

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի բացառիկ դրվագները պատկերող լուսանկարչական աշխատանքները ներկայացված են նրա 60-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 7-ին Հայաստանի գրողների միությունում։


«Այստեղ ներկայացված են լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Դրանք նոր կյանք են ստացել` առաջին անգամ ցուցադրվելով Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` մարտի 5-ին նրա տուն-թանգարանում: Ցուցահանդեսի գաղափարը Արամ Սարգսյանի ավագ դուստր Գրետա Սարգսյանինն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:


Գրետա Սարգսյանի խոսքով` ինքը Վազգեն Սարգսյանին ընկալում է որպես հզորության, ուժի, խելքի մարմնացում: «Մեր տուն գալիս, նա խաղում էր մեզ հետ: Երբեք չեմ տեսել նրան հոգնած, անհավես կամ քաղաքական այրերին հատուկ զբաղված մարդու կերպարով: Անկախության օրը նա մեզ հետ պահմտոցի էր խաղում: Երբ տատիկս` Գրետա Սարգսյանը զայրացավ` հիշեցնելով, որ ուշ գիշեր է, հորեղբայրս պատասխանեց հարցով` ո՞վ է տեսել, որ Անկախության օրը մարդիկ քնեն, այդ օրը պետք է նշել. մեծ տոն է: Նրանից միայն մանկական լուսավոր հիշողություններ ունեմ»,-պատմեց Գրետա Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին լուսանկարների մեծ մասը տրամադրելու և Անահիտ Ադամյանին իրեն աջակցելու համար:


Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կրտսեր դուստրը` Ծովինար Սարգսյանը հայտնեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հետագայում լուսանկարները կհամալրեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի ցուցանմուշների շարքը:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ