Մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):
Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է: Սյունիքի մարզում ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: