ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը
08.03.2019 | 16:20

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների բովանդակությունն ու դրանց իրականացման գործում կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է ԵԽ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու արդյունքները, անդրադարձել տարեսկզբին հաստատված ԵԽ-ի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրին: Նատալյա Վուտովան պատրաստակամություն է հայտնել աջակցել կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կարևոր գործընթացում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում առկա խնդիրների վերացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի և հնարավոր արդյունավետ լուծումների շուրջ:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ