ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էլմար Մամեդյարովը բողոքել է

Էլմար Մամեդյարովը բողոքել է
08.03.2019 | 16:27

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Մոսկվայում հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցության շուրջ: «Թրենդը» գրում է, որ Մամեդյարովն, ընդունելով ռուս դեսպանին, ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտոնական անձանց մասնակցությունը «Լազարյան ակումբի» հերթական նիստին, որն անցկացվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, հանգեցրել է ադրբեջանական կողմի բողոքին: Նման իրադարձությունները հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին հայ ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ