ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում կներկայացվի նոր փաթեթ

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում կներկայացվի նոր փաթեթ
08.03.2019 | 16:29

Ադրբեջանական դատարանի կողմից դատապարտված Կարեն Ղազարյանի գործը ներկայացվել է ՄԻԵԴ, որի շրջանակում, բացի հիմնական գանգատից, կներկայացվի նոր փաթեթ, որը վերաբերում է նրա դատավարությանը` ասուլիսում տեղեկացրեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:


Նա հիշեցրեց, որ հայկական կողմը հուլիսի 16-ից սկսել է վարույթը, և մեկ օրում ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում՝ ծանուցելու առաջադրված 4 հարցից երեքը, նախ տեղեկացնել Կարեն Ղազարյանի գտնվելու վայրի մասին, քանի որ օրեր շարունակ նրա գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, տեղեկացնել առողջական վիճակի մասին, եթե գործ է հարուցվել, տրամադրել քրեական գործի մանրամասները: «Պահանջներից երեքը բավարարվել են, չորրորդը՝ մերժվել, դա նրա վերադարձի պահանջն էր, որը կոնվենցիայի շրջանակից դուրս է»,-ասաց նա: Փաստաբանն ասաց, որ ներկայացրել են հիմնական գանգատը, պատրաստվում են նոր փաթեթը լայնորեն լուսաբանված դատավարության վերաբերյալ: «Մենք հիմնականում նշելու ենք մեր մտահոգությունները` հուլիսի 16-ից անձը գտնվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի, խախտվել է ոչ միայն նրա ազատության իրավունքը, այլ նաև դատաքննության իրավունքը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ