ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուբեն Ջաղինյանը հրաժեշտի հավաքույթ է արել

Ռուբեն Ջաղինյանը հրաժեշտի հավաքույթ է արել
08.03.2019 | 16:36

«Հրապարակը» գրում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։ Մարտի 11-ին կհայտարարվի մրցույթ նրա տեղի համար։ Եթե Հանրային ռադիոյի տնօրենի համար 30 թեկնածու է դիմել, խորհրդի նախագահի համար հնարավոր է մի 20 դիմում լինի։


Արդեն իսկ հայտնի է, որ այս տեղի համար դիմելու է «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։ Հավակնորդների թվում են նաեւ հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, «Հայլուրի» նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը եւ ուրիշներ։ Մրցութային հանձնաժողովի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։ Ռադիոյի տնօրենի մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի միայն խորհրդի նախագահի ընտրություններից հետո, մրցույթի վերջին փուլը կկայանա նրա մասնակցությամբ։

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ