Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ինչու է Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություն անում

Ինչու է Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություն անում
09.03.2019 | 13:26

Մինչ մեր իշխանությունն առանց օրակարգի է գնում Ալիևի հետ հանդիպման, Ադրբեջանը ոչ միայն հստակ օրակարգ ունի, այլև կոնկրետ գործողություններ է ծրագրավորում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 11-15-ը Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն, որին մասնակցելու է 10 000 մարդ, մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, բանակային ավիացիայի ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ: ԵՎ ամենաուշագրավը՝ զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ:


Հանդիպումից առաջ ինչու՞ է Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություն անում, իսկ մենք ոչ միայն օրակարգ չունենք հանդիպման, այլ ինչպես Թևան Պողոսյանն է ասում, 6 ամսից ավելի ծառայության անցած զինվորները վառոդի հոտն անգամ չեն շնչել։ Ասել է՝ մինչ մենք երկու ճակատում էլ նահանջում ենք, Ալիևն օգտվում է այդ դադարից ու ուժեղացնում իրենց դիրքերը։
Ի դեպ, ՊՆ էլ պաշտոնական մակարդակով ակնարկում է սպասվող ոչ դրական զարգացումների մասին։


«Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին», – եզրակացրել է ՊՆ խոսնակը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ