Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների տապալման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել:
2015-ին ձևավորված նախարարների ներկա կաբինետը կգործի ժամանակավոր՝ մինչև ապրիլի 14-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը հրաժարվել է հավանություն տալ տևական ժամանակ քննարկվող բարեփոխումների ծրագիրը: Դժգոհության պատճառը հիմնականում վերաբերում էր առողջապահության և սոցիալական ոլորտին ուղղված ծախսերի մեծացմանը: