Ռուսաստանի հետ գործարքի շրջանակներում Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400 զենիթահրթիռային համակարգերը` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ռուս-թուրքական ռազմական գործարքը, որի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգում է ՆԱՏՕ-ին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում: