ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղըրղզստանի խորհրդարանի խոսնակը սկանդալի կենտրոնում է՝ ուղղագրական սխալների պատճառով

Ղըրղզստանի խորհրդարանի խոսնակը սկանդալի կենտրոնում է՝ ուղղագրական սխալների պատճառով
09.03.2019 | 13:45

Ղըրղզստանի խորհրդարանի խոսնակը սկանդալի կենտրոնում է հայտնվել ուղղագրական սխալներով գրած պաշտոնական նամակի համար: Խորհրդարանում հաստատել են, որ բազմաթիվ քերականական և ուղղագրական սխալներով, մայրենի լեզվով գրված նամակի հեղինակը Դաստան Ջումաբեկովն է, ընդդիմությունը պահանջում է բարոյական պատասխանատվության ենթարկել նրան:


43-ամյա Ջումաբեկովը խորհրդարանը ղեկավարում է 2017-ի հոկտեմբերից, կենսագրականի մեջ նշվում է, որ նա իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ