ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով», եթե Անկարան ռուսական С-400 համակարգեր ձեռք բերի` ասել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Չառլզ Սամերսը, փոխանցում է Hill-ը: Նրա խոսքով՝ Անկարան կբախվի ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների լուրջ վատացման։ «Եթե Թուրքիան С-400 գնի, չի ստանա F-35 կործանիչներ և Patriot զենիթահրթիռային համալիրներ», - նշել է նա: