ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Էջմիածնի միաբանությունը սգում են Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Էջմիածնի միաբանությունը սգում են Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահը
09.03.2019 | 19:10

Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: «Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ և գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և ողջ հոգևոր դասը սգում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի մահը և վշտակցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր դասին ու պոլսահայությանը` աղոթելով Երջանկահիշատակ Մեսրոպ Պատրիարքի հոգու հանգստության և խաղաղության համար: Պատրիարք Հոր հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի», -ասված է ցավակցական ուղերձում:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ