ՔՊ օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու վերաբերյալ հարց չկա` ասել է ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակվելու է Քաղաքացու օր։ Նա ժխտել է, որ հարցը քննարկվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ավելի վաղ ասել էր, որ կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը՝ հավելելով, որ առայժմ, սակայն, հայտնի չէ ամսաթիվը:
«Այո, կա Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն, այն քննարկվում է: Դեռ հայտնի չէ, թե որ օրը կլինի այն»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը: