ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենեսուելայի բնակչության մեծ մասը երկու օր է առանց էլեկտրականության է

Վենեսուելայի բնակչության մեծ մասը երկու օր է առանց էլեկտրականության է
09.03.2019 | 22:12

Վենեսուելայի բնակչության մեծ մասը արդեն երկրորդ օրն է առանց էլեկտրականության է։ Զանգվածային հոսանքազրկումը կաթվածահար է արել ոչ միայն հանրային տրանսպորտի աշխատանքը՝ չեղարկվել են տասնյակ թռիչքներ, դադարեցվել է մետրոյի աշխատանքը, անելանելի դրության մեջ են հայտնվել հիվանդանոցները՝ հոսանքի բացակայության պատճառով առնվազն երկու երեխա է մահացել: Վենեսուելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա երկրի պատմության ընթացքում ամենազանգվածային հոսանքազրկումն է, առանց էլեկտրականության է մնացել Վենեսուելայի տարածքի 80 տոկոսը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ իշխանություններին: Տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը պնդել է, որ զանգվածային հոսանքազրկման պատճառը ամերիկյան տարածքից կիբերհարձակումներն են, որոնք թիրախավորել են գլխավոր հիդրոէլեկտրակայանները: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն պնդում է, որ մեղավորները բացառապես Վենեսուելայի իշխանություններն են՝ Մադուրոյի գլխավորությամբ: Մադուրոյի վարչակազմի մեղադրանքներին ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է. «Վենեսուելայի գործող իշխանությունների քաղաքականությունը միայն խավար է բերում՝ չկա սնունդ, չկա դեղորայք, այժմ չկա նաև էլեկտրականություն, այնուհետև չի լինի Մադուրոն», - Թվիթերում գրել է Փոմփեոն:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ