ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդուարդ Շարմազանով. Առաջին անգամ համանախագահներն անում են հայտարարություն, որն ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին

Էդուարդ Շարմազանով. Առաջին անգամ համանախագահներն անում են հայտարարություն, որն ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին
09.03.2019 | 23:15

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների հայտարությանը. «Կարդացի Մինսկի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.


ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:
բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի,այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:
գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:
դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:
ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:
Սա ակնհայտ է: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ