ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ Մարտի 1-ի քրեական գործով

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ Մարտի 1-ի քրեական գործով
09.03.2019 | 23:17

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՊՆ նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին: Նա հրաժարվել է ցուցմունք տալ`օգտվելով Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ