ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել

ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել
09.03.2019 | 23:18

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում հրշեջները շոկի են մատնվել, երբ եկեղեցում հրդեհից հետո տասնյակ թղթե Աստվածաշունչեր ու փայտյա խաչեր չեն այրվել: Քոուլ Սիթի քաղաքի հրշեջ ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հրդեհից փրկված տասնյակ կտակարանների ու երեք փայտա խաչի լուսանկարները: Նրանք պատմել են, որ հրդեհն այնքան ուժեղ էր, որ իրենք նույնիսկ որոշել են դադարեցնել մարման աշխատանքները: Հրդեհը հիմնովին ավերել է եկեղեցին, որն այժմ վերակառուցման կարիք ունի: «Մեր մտածելով՝ ներսում ամեն ինչ պետք է մոխրացած լիներ, սակայն կտակարաններն ու փայտյա խաչերից և ոչ մեկը չի այրվել»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ