Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, որ իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին` հայտնում է VaticanNews-ը: Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018-ի դեկտեմբերի 28-ին: