ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միհրան Հակոբյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

Միհրան Հակոբյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
10.03.2019 | 13:26

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը. «Արցախյան հիմնահարցի ճակատում պետական հեղաշրջմանը հաջորդած շուրջ 10 ամիսների ընթացքում նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, փաստացի, նշանակում է.
1. Բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու բանակցություններին:


2. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն առոչինչ են հայտարարված: Այսինքն, 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների մեզ համար բարենպաստ քաղաքական կապիտալիզացիան այլևս գոյություն չունի:
Ըստ էության, իշխանությունը բանակցություններն ու հիմնահարցի շուրջ միջազգային կոնյունկտուրան անբարենպաստ հուն է տեղափոխել: Լրջանալու պահն է: Հուսանք, սխալները շտկելու հնարավորություններ կան դեռ»:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ