Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հանդիպմանն ընդառաջ

Հանդիպմանն ընդառաջ
11.03.2019 | 00:58

Երկու օր է՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը։ Ընդդիմադիրները դրանում վտանգավոր տարրեր են տեսնում, սակայն իշխանությունը բավական հանդարտ է վերաբերվում դրան։ Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարությունը համարել է հերթական, որտեղ արտառոց ոչինչ չկա։

Արցախի արձագանքը ևս չուշացավ։ Այնտեղ էլ մտահոգ են։ Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հանրությունը տարբեր սցենարներ է քննարկում, պատերազմի վերսկսումից սկսած։


Ակնհայտ է, որ այս հանդիպումը բավականին վճռորոշ է, առաջին հերթին այն առումով, որ Փաշինյանի՝ Արցախը բանակցային կողմ վերադարձնելու հայտարարությունը կմնա՞ օդում, թե՞ այդ ուղղությամբ քայլեր կարվեն։ Այս հանդիպում, ՀՀ վարչապետի պնդմամբ, հենց դրա մասին է, իմա՝ բանակցությունների ձևաչափը պետք է որոշվի։ Առանց դրա օրակարգ չի կարող լինել։ Համենայն դեպս սա է վստահեցնում Նիկոլ Փաշինյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ