Հյուսիսային Կորեայում այսօր Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ են:
Իշխանության ամենաբարձր ներկայացուցչական մարմնի այս ընտրությունները երկրորդն են Կիմ Չեն Ինի կառավարման օրոք: Բոլոր 687 ընտրատարածքներում թեկնածուներն առաջադրվել են առանց այլընտրանքի: Նախորդ՝ 2014-ի ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 99,97 տոկոսը:
Ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Կիմ Չեն Ինը, ընտրողների 100 տոկոսն իր ձայնը տվել է նրան: «Բոլոր ընտրողները մեկ մարդու պես, մեծ հպարտությամբ մասնակցում են ընտրություններին հանուն սոցիալիստական հայրենիքի ծաղման և ժողովրդական իշխանության զարգացման»,- գրում է հյուսիսկորեական KCNA գործակալությունը: