ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազատ համացանցի պահանջով բողոքի ցույցեր Ռուսաստանում

Ազատ համացանցի պահանջով բողոքի ցույցեր Ռուսաստանում
11.03.2019 | 01:14

Մոսկվայի կենտրոնում այսօր տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջում են ազատ համացանց: «Հեռու ձեռքերդ համացանցից» կարգախոսը վանկարկող ցուցարարների դժգոհության պատճառն «ինքնիշխան համացանցի» օրինագիծն է, որն անցյալ ամիս Պետդուման ընդունել է առաջին ընթերցմամբ։ Ցույցի մասնակիցները պահանջել են չեղարկել օրենքը և քննադատել հեղինակներին, որ հայտարարում են` Ռուսաստանում անհրաժեշտ է սահմանափակել արտասահմանյան սոցիալական ցանցերն ու այլ կայքեր՝ նվազեցնելով օտար երկրների ազդեցությունը։ Ռուսական համացանցը մեկուսացնելու դեմ բողոքի ցույցեր են եղել Ռուսաստանի այլ քաղաքներում:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ