ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
11.03.2019 | 01:15

Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը:

«Շատ բնական հայտարարություն է, որը կարող էին անել միջնորդները, և Կառավարության դիրքորոշումն արտահայտվել է ԱԳՆ հայտարարությամբ»,- ասաց Կարապետյանը: Վլադիմիր Կարապետյանը չհամաձայնվեց դիտարկմանը, որ ի տարբերություն նախորդ հայտարարությունների՝ այս հայտարարությունը շատ ավելի բաց տեքստով է և ըստ էության միակողմանի ուղերձ է հայկական կողմին: «Բացեք, նայեք նախորդ հայտարարությունները, ոչ մի արտառոց բան չկա, իրենց այցը տարածաշրջան ամփոփող սովորական հայտարարություն է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ