Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 օդանավը, որում 157 մարդ է եղել։ «Գրանցման ET-AVJ համարով Boeing 737-800 MAX օդանավը թռել է տեղական ժամանակով ժամը 08:38-ին Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից և կորցրել կապը 08:44-ին»,- ասվում է Ethiopian Airlines-ի մամուլի հաղորդագրությունում։
Ողբերգությունը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել են 149 ուղևորներ և անձնակազմի 8 անդամներ։ Կենդանի մնացածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են փրկարարները։