Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաղդադ` նախագահ Հասան Ռոհանիի առաջին պաշտոնական այցը նախապատրաստելու համար:
«Իրանն ու Իրաքը հարևաններ են, և ոչ մի երկիր չի կարող միջամտել նրանց հարաբերություններին»` Բաղդադում հայտարարել է Զարիֆը: Իրաքցի ԱԳ նախարար Մուհամադ Ալի ալ-Հաքիմի հետ ասուլիսի ժամանակ նա ասել է, որ իրենք «շատ լավ քննարկումներ» են անցկացրել Ռոհանիի այցի նախապատրաստման շրջանակում: