Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է, որ 25 ոստիկան է վիրավորվել Կիևում և Չերկասիում ազգայնական ցուցարարների հետ բախումներում: Կիևում շաբաթ օրը ընդհարման է վերածվել «Ազգային կորպուսի» ակտիվիստների ցույցը նախագահական նստավայրի մոտ, երեք ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել: Չերկասիում նույն կազմակերպության անդամները փորձել են հարձակվել Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա՝ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական ելույթից հետո։ Բախման հետևանքով 22 ոստիկաններ են վիրավորվել, 19-ը հոսպիտալացվել են։ Նախագահական ընտրությունները Ուկրաինայում մարտի 31-ին են: