ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թերեզա Մեյը կորցրել է գրեթե ողջ կառավարության աջակցությունը

Թերեզա Մեյը կորցրել է գրեթե ողջ կառավարության աջակցությունը
11.03.2019 | 13:36

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կորցրել է նախարարների գրեթե ողջ կաբինետի աջակցությունը Brexit-ի ճգնաժամի պատճառով` հայտնում է The Telegraph-ը: Նախարարները կողմ են Մեյի հրաժարականին, որը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան հուլիսին, որ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա սկսել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների հաջորդ փուլը, եթե խորհրդարանը չընդունի Brexit-ն առանց Բրյուսելի հետ գործարքի նախագիծը: Կառավարությունում այս պահին Մեյին միայն երկու նախարար է աջակցում: Եվրախորհրդարանը հայտարարել էր, որ Brexit-ի ժամկետները կարող են հետաձգվել մինչև հուլիսի սկիզբ:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ