Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վարչապետ է նշանակել Մուհամեդ Շտայեին: Նա «Ֆաթհ» շարժման առանցքային դեմքերից է, նախագահի երկարամյա խորհրդատուն: Մահմուդ Աբասն արդեն հանձնարարել է նորանշանակ վարչապետին կառավարություն ձևավորել: «Համաս» շարժումը չի ճանաչում Շտայեի կառավարությունը: Մուհամեդ Շտայեն վարչապետի պաշտոնում փոխարինել է Ռամի Համդալային: