ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարլես Պուչդեմոնը մտադիր է Եվրախորհրդարանի անդամ դառնալ

Կարլես Պուչդեմոնը մտադիր է Եվրախորհրդարանի անդամ դառնալ
11.03.2019 | 13:39

Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը մտադիր է առաջադրվել Եվրախորհրդարանի մայիսի 26-ի ընտրություններում` փոխանցում է Reuters-ը։ Բելգիայում գտնվող Պուչդեմոնը գլխավորել է «Միասին՝ Կատալոնիայի համար» քաղաքական կուսակցության ցուցակը։

«Եվրոպայի սրտից ամբողջ աշխարհի համար Կատալոնիայի ինքնորոշման միջազգային իրավունքը հնչեցնելու ուղղությամբ ևս մեկ քայլ կատարելու պահն է եկել»,-ասել է նա: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Պուչդեմոնը որպես Եվրախորհդրարանի անդամ կկարողանա երդմնակալության մասնակցել, եթե ընտրվի։ Թեկնածուների նկատմամբ պահանջները որոշում են ազգային մակարդակում։ Պուչդեմոնը Բելգիա է փախել 2017-ի հոկտեմբերի 1-ի Կատալոնիայի հանրաքվեից հետո՝ կալանքից խուսափելու համար։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ