ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը` մարտի 17-ին

Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը` մարտի 17-ին
11.03.2019 | 21:35

Ուրբաթ կեսօրին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը Գումգափուի մայր եկեղեցում, հաղորդում է Պատրիարքարանի պաշտոնական էջը։


Մարտի 17-ին ժամը 10-ին կմեկնարկի հոգեհանգստի արարողությունը, այնուհետև Մութաֆյան Պատրիարքի աճյունը կամփոփվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Մարտի 9-ի երեկոյան Պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգևոր խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են հուղարկավորության հետ կապված մի շարք հարցեր. որոշվել է մինչև ապրիլի 21-ը՝ Սուրբ Զատիկը, սուգ հայտարարել։ Հետաձգվել են համայնքային կառույցներում նախատեսված ոչ կրոնական բոլոր միջոցառումները։ Մինչև շաբաթ երեկո Պատրիարքարանում կընդունվեն ցավակցություններ, կբացվի սգո մատյան։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին մարդիկ հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ