ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեյմս Ապաթուրայ. Իմ համոզմունքը վերահաստատվեց՝ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Ջեյմս Ապաթուրայ. Իմ համոզմունքը վերահաստատվեց՝ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
11.03.2019 | 21:35

Այսօրվա հանդիպումները Երևանում վերահաստատեցին իմ համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ Նա կարևորեց հայ զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին՝ ընդգծելով. «Մենք նկատել ենք, որ Հայաստանը նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս բերում է իր ներդրումն աշխարհում խաղաղության հաստատմանը»։


Ջեյմս Ապաթուրայի խոսքով՝ ՀՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարության հետ քննարկվել է նաև ՀՀ կառավարության գերակայություններից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ