ՆԱՏՕ-ն հստակ հասկանում է քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Սիրիային` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
Նա ընդգծեց՝ ՆԱՏՕ-ն պաշտոնապես չի որդեգրել որևէ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ. «Եթե անկեղծ, չեմ էլ ակնկալում, որ կորդեգրի», - ասաց Ջեյմս
Ապաթուրայը։ Նրա խոսքով՝ այդ հարցն այսօր քննարկվել է ՀՀ ԱԳ և ՊՆ նախարարների հետ։ «Ես լսեցի իրավիճակի նրանց վերլուծությունը Հայաստանի տեսանկյունից ու Հայաստանի պատճառաբանությունը։ Ես ուզում եմ ասել, որ մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին», - ասաց Ջեյմս Ապաթուրայը: