ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեյմս Ապաթուրայ. ՆԱՏՕ-ի կողմից որևէ քաղաքական խոչընդոտ չկա՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ

Ջեյմս Ապաթուրայ. ՆԱՏՕ-ի կողմից որևէ քաղաքական խոչընդոտ չկա՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
11.03.2019 | 21:39

Հայաստանի հետ մեր գործընկերության մակարդակը և մեր հավակնությունները հենց այն մակարդակի վրա են գտնվում, որը երկու կողմից էլ ցանկալի են համարվում` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

«Երկու նախարարների հետ զրույցների ընթացքում ես ասացի, որ եթե հիշյալ ուղղություններով ցանկություն արտահայտվի ավելին անելու, մասնավորապես բարեվարքի ամրացման կամ պաշտպանական ոլորտում, կրության ասպարեզում, եկեք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները, տեսնենք ինչ է հնարավոր անել», - ասաց Ապաթուրայը՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցին պատասխանելիս։
Նա նշեց՝ քննարկել են նաև լրացուցիչ համագործակցության հնարավորությունները ՆԱՏՕ-ի, ՀՀ-ի և այլ գործընկերների միջև։ «Իհարկե, անհերքելի է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունները և գործողությունները զարգանում են, ուստի հնարավոր զարգացումներ կարող են լինել նաև Հայաստանի՝ դրանց մասնակցության տեսանկյունից, բայց սա ամեն դեպքում Հայաստանի 100 տոկոսանոց ընդունելիք որոշումն է։ ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները և այստեղ ամեն ինչ կախված է կողմերի ներուժից և ցանկությունից», - նշեց Ջեյմս Ապաթուրայը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ