ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախկին վարչապետն ընդգրկվել է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդում

Նախկին վարչապետն ընդգրկվել է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդում
12.03.2019 | 15:07

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» հոլդինգի տնօրենների խորհրդի 7-հոգանոց կազմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Խորհրդի մյուս անդամներն են Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեքսլերը, Էներգետիկայի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, «Զարուբեժնեֆտ»-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Միխայիլ Սոկոլովը և Ռուսաստանի էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը: «Զարուբեժնեֆտ»-ի պաշտոնական կայքում արդեն կա տնօրենների խորհրդի անդամների ցուցակը, որտեղ նշված է, որ Կարապետյանը հոլդինգի բաժնետոմսեր չունի:


«Զարուբեժնեֆտ»-ը ռուսական պետական բաժնետիրական ընկերություն է, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար, ստեղծվել է 1967-ին՝ Խորհրդային Միության բարեկամ երկրներում նավթային ոլորտի կայացմանը աջակցելու նպատակով: 2007-ից ընկերությունն ընդլայնել է գործունեության աշխարհագրությունը և այսօր նավթավերամշակման ծրագրեր է իրականացնում նաև Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և Վիետնամում:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ