ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Դավիթ Սանասարյանի նկատմամբ

Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Դավիթ Սանասարյանի նկատմամբ
12.03.2019 | 15:08

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցվել է վարույթ։ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019-ի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով»,-տեղեկացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ