ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիայի ԱԳՆ-ն` Թուրքիային

Գերմանիայի ԱԳՆ-ն` Թուրքիային
12.03.2019 | 15:31

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը մեկնաբանել է Թուրքիայից երեք գերմանացի լրագրողի հեռանալը, որի պատճառը Թուրքիայի իշխանությունների կողմից նրանց լրագրողական քարտի երկարաձգման մերժումն էր: Մաասը հայտարարել է, որ լրագրողների ազատ աշխատանքին խոչընդոտելն անընդունելի է:

«Առանց ազատ մամուլի ժողովրդավար հասարակություն կառուցելն անհնարին է», - ասել է Մաասը: Գերմանացի լրագրողներ Թոմաս Զեյբերդը, Հալիլ Գյուլբեյազն ու Յորգ Բրասեն լրագրողական քարտերի երկարաձգման մերժման պատճառով լքել են Թուրքիան: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար: Թուրքիայում աշխատանքային լիազորագիր ստանալու համար օտարերկրյա լրագրողները լուրջ խնդիրների են հանդիպում, լիազորագրի երկարաձգումը հաճախ մերժվում է չհիմնավորված պատճառներով:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ