ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վահան Շիրխանյան. Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ից եկավ ու ինձ ասաց՝ Քոչարյանը համաձայնել է Մեղրին հանձնել

Վահան Շիրխանյան. Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ից եկավ ու ինձ ասաց՝ Քոչարյանը համաձայնել է Մեղրին հանձնել
12.03.2019 | 15:41

«Քոչարյանն ու նրա շրջապատը ոչ թե մանիպուլյացիա, այլ թշնամություն են անում երկրի հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա ընդգծեց. «Նորմալ եմ նայում այն հանգամանքին, որ Քոչարյանն այսօր կալանավորված է, բայց թերի եմ համարում, որ կալանավորված չէ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Մարտի 1-ի գործին զգալի է և ոչ պակաս, քան Ռոբերտ Քոչարյանինը»։


Վահան Շիրխանյանն անհրաժեշտ է համարում, որ վերաբացվի և բացահայտվի նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. «Վազգեն Սարգսյանը 1999 թվականին մեկնեց ԱՄՆ, եկավ և ինձ՝ իսկ ես նրան փոխարինում էի, երբ նա գործուղման էր… ասաց հետևյալը՝ այնտեղ հանդիպել էր Ալբերտ Գոռի հետ ու ինձ ասաց՝ այս տականքը՝ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, համաձայնել է Մեղրին հանձնել։ Այսինքն՝ Մեղրին հանձնելու ծրագիրը Քոչարյանի մոտ եղել է ու նա ներքին համաձայնություն է տվել, բայց դա հակահայաստանյան, հակահայկական տարբերակ է, որի մեջ կա նաև ֆինանսական շահագրգռվածություն»:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ