ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փարիզը հավանություն է տվել ֆրանս-գերմանական խորհրդարան ստեղծելու առաջարկին

Փարիզը հավանություն է տվել ֆրանս-գերմանական խորհրդարան ստեղծելու առաջարկին
12.03.2019 | 15:42

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել ֆրանս-գերմանական համատեղ խորհրդարան ստեղծելուն` հայտնում է Դոյչե վելլեն: Համատեղ խորհրդարանի առաջին նիստը նախատեսված է մարտի 25-ին Փարիզում:

«Այսպիսի յուրահատուկ խորհրդարանական ինստիտուտի ստեղծումը մեր հարաբերությունների ինտենսիվության նշան է», – հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը: Ֆրանս-գերմանական խորհրդարանը հավաքվելու է տարեկան երկու անգամ, բաղկացած է լինելու 100 պատգամավորից՝ 50-ական յուրաքանչյուր երկրից և կարողանալու է առաջարկներ ներկայացնել Ազգային ժողովին և Բունդեստագին, որոնք, սակայն, պարտավորեցնող չեն լինի:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ