Ադրբեջանի ՊՆ փոխնախարար Նաջմեդին Սադիկովը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում պայմանավորվել են առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնել: ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի վարչապետը երկկողմ հարաբերությունները՝ այդ թվում ռազմական և տնտեսական ոլորտներում, խորացնելու պատրաստակամություն է հայտնել` հաղորդում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: