ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Ալիևը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
13.03.2019 | 00:55

Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման ձևաչափի վերաբերյալ: Իլհամ Ալիևը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերի հետ հանդիպմանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում՝ նրանց դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ, Ադրբեջանը դրական է գնահատում:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ