ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրաքի և Իրանի միջև առևտրային համաձայնագրեր են ստորագրվել

Իրաքի և Իրանի միջև առևտրային համաձայնագրեր են ստորագրվել
13.03.2019 | 00:55

Առաջին պաշտոնական այցով Իրաքում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ երկու երկրների առևտրային շրջանառությունը 12-ից 20 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով, նվազեցնելու Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների բացասական հետևանքները: Այցի առաջին օրը կողմերը մի քանի նախնական առևտրային համաձայնագրեր են ստորագրել՝ այդ թվում երկու երկրները միացնող երկաթգծի կառուցման մասին:


Իրաքը, որ ֆինանսական և ռազմական աջակցություն է ստանում Վաշինգտոնից, փորձում է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի և Իրանի միջև, որ էական ազդեցություն ունի Իրաքի շիա բնակչության վրա: Թեհրանը Իրաքում չունի պաշտոնական ռազմական ներկայություն, սակայն Իրանի իշխանություններն աջակցում են շիա զինյալներին, որոնց թիվը հասնում է 150 հազարի:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ