Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար նախագահին հրավեր ուղարկվել է, չնայած նա ԱԽ անդամ չէ` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նախագահին հրավերն ուշ երեկոյան ուղարկվել, միտում չի եղել: «Ի՞նչ է նշանակում` ուշ է ուղարկվել: Ամբողջ Հայաստանն արդեն ժամը 1-ին գիտեր, որ նման բան է լինելու: Նա չնայած անվտանգության խորհրդի կազմում չէր, բայց հրավեր եղել է,- ասաց նա՝ հավելելով,- բնականաբար, այստեղ ոչ մի միտում չկա»: