ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախորհրդարանն այլևս ՌԴ-ին չի համարում իր ռազմավարական գործընկերը

Եվրախորհրդարանն այլևս ՌԴ-ին չի համարում իր ռազմավարական գործընկերը
13.03.2019 | 12:10

Եվրախորհրդարանի պատգամավորները մարտի 12-ին, լիագումար նիստում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև ընդունեցին, որի համաձայն Ռուսաստանն այլևս չի կարող համարվել ԵՄ ռազմավարական գործընկեր` նշված է Եվրախորհրդարանի կայքում: Բանաձևին կողմ էր 402 պատգամավոր, դեմ` 163, 89-ը ձեռնպահ էին: Բանաձևի հիմքում Լատվիայից եվրապատգամավոր Սանդրա Կալնիետեի զեկույցն է: Բանաձևում նշվում է, որ ԵՄ-ն գլոբալ վերանայում է ՌԴ-ի հետ հարաբերությունները և սահմանափակում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Այլևս սերտ հարաբերություններ հնարավոր չեն, քանի դեռ Ռուսաստանն «ամբողջությամբ չի իրականացնի Մինսկի համաձայնությունները և չի վերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Հիմնական խնդիրների թվում Եվրախորհրդարանը նշում է «միջազգային իրավունքի կանխամտածված խախտումները», «Ուկրաինայի տարածք Ղրիմի անեքսիան ու շրջափակումը, ուղղակի կամ ոչ անմիջական մասնակցությունը Ուկրաինայի արևելքում զինված կոնֆլիկտին, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականության շարունակվող խախտումները»:

Պատգամավորները հիշեցրին և Ռուսաստանի աջակցությունը պոպուլիստական ու հակաեվրոպական կուսակցություններին, միջամտություններն ընտրական գործընթացներին, մարդու իրավունքների խախտումները Ռուսաստանում: Բանաձևում հիշատակվում են քրգործերը Գրոզնիի «Մեմորալի» տնօրեն Օյուբ Տիտիևի, պատմաբան Յուրի Դմիտրիևի, ռեժիսոր Օլեգ Սենցովի դեմ: Նշվում է Ռուսաստանի կապը Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորմանը, տեղեկատվական ու կիբեռհարձակումներին` մասնավոր ու պետական հեռահաղորդակցական ինֆրակառույցներն ապակայունացնելու և ԵՄ երկրներում հակասությունները խորացնելու նպատակով: Հատկապես ընդգծվում է, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը դիմակայելու համար հատկապես Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ, որ 2019-ի մայիսին են: ԵՄ-ն ծրագրում է նշանակալից ուժեղացնել (ֆինանսներով ու կադրերով) ռազմավարական կոմունիկացիաների օպերատիվ խումբը: Խորհուրդ է տրվում նվազեցնել ԵՄ կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: «ԵՄ-ն պետք է խոսի մեկ ձայնով և ապացուցիր իր ներքին համերաշխությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»` ընդգծված է բանաձևում: Իսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարն ավելի է մեծացնում ԵՄ-ի կախումը ռուսական գազից, սպառնում է եվրոպական ներքին շուկային և չի համապատասխանում ԵՄ էներգետիկ քաղաքականությանն ու ռազմավարական շահերին: «Այդ նախագիծը պետք է կասեցնել»` նշված է բանաձևում:


Եվրախորհրդարանի պատգամավորները նաև նշում են, որ ներկա առճակատումն ու տարաձայնությունները չեն բխում ոչ Ռուսաստանի, ոչ ԵՄ-ի շահերից և սպառնալիքի տակ են դնում մայրցամաքի անվտանգությունը: Եվրախորհրդարանը նշում է նաև Ռուսաստանի հետ համագործակցության դրական օրինակներ` «Հյուսիսային չափումը», որին մասնակցում են Ռուսաստանը, Նորվեգիան, Իսլանդիան:

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ