ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացնում է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։ Ըստ ԱԳՆ-ի` ղարաբաղյան խնդրի պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ուժերը շարունակում են արգելել «այն քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր հայ ազգին պատկանելության ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ ունեն» և անհնար է ապահովել նման անձանց անվտանգությունը։ Ռուսական կողմի դիմումները, որ անթույլատրելի են ազգային պատկանելության հողի վրա խտրական դրսևորումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ադրբեջանական կողմն անտեսում է: